Ֆուտզալ. «Լեոն» հաղթանակով ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ-ի գավաթում
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվել են ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի հանդիպումները: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանի չեմպիոն «Լեոն» եզրափակիչ խաղում 6:5 հաշվով հաղթել է «Լիբուրնին» (Կոսովո) և զբաղեցրել երկրորդ տեղը:
Լեոյի կազմում աչքի են ընկել Սարգիս Նասիբյանը (2), Գարեգին Մաշումյանը (2), Սլոբադան Յանյիչը և Տիգրան Վարդանյանը:
Խորվաթիայի «Նացիոնալը», 6:1 հաշվով հաղթելով ֆրանսիական «Գարժ Ջիբսոնին», խմբում զբաղեցրել է առաջին տեղը և անցևլ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաջորդ փուլ:
Թիմերի ամփոփիչ դասավորությունը. «Նացիոնալ»՝ 9 միավոր (18:6), «Լեո»՝ 4 (11:13), «Լիբուրն»՝ 3 (15:18), «Գարժ Ջիբսոն»՝ 1 (9:16):