Հայաստանի 3 մարզում քամու ուժգնացումը երեկոյան կարող է կրկնվել. ԱԻՆ
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացրել էր այսօր առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն). հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ։
«Հորդորում ենք բնակչությանը մնալ շինությունների ներսում: ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի բացառում նույն մարզերում քամու ուժգնացման կրկնություն երեկոյան ժամերին, ուստի հորդորում ենք պահպանել վերը նշված նախազգուշացումը»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ-ն ուժեղ քամու մասին զգուշացումը ստացել է ԱԻՆ-ից
- ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս քիչ գտնվել դրսում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան