
«Մանկական Եվրատեսիլ-2018» -ն անցկացվելու է Մինսկում
«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Մինսկում: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է մրցույթի պաշտոնական կայքում:
RT-ն նշում է, որ Մինսկն արդեն երկրորդ անգամ է կազմակերպելու այս մրցույթը: Մինչ այս Բելառուսն արդեն 2010-ին ընդունել էր մրցույթը:
«Մանկական Եվրատեսիլ-2017» մրցույթը կայանալու է Վրաստանում նոյեմբերի 26-ին:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանի պատվիրակն է Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի Հայաստանը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք-2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է, ով իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին