Պորտուգալիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի
Պորտուգալիայում անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, իսկ Իսպանիայում զոհվել է 4 մարդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ ավելի քան 50 մարդ ստացել է այրվածքներ և այլ վնասվածքներ: Բացի այդ, Իսպանիայի Գալիցիա ինքնավար համայնքում զոհվել է 4 մարդ:
Այժմ Պորտուգալիայում բռնկված հրդեհի ակտիվ 108 օջախներ կան: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 հազար հրշեջ:
Երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածներում վտանգի ամենաբարձր` «կարմիր» մակարդակն Է հայտարարվել: Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տնօրենը կարծում է, որ կրակի դեմ պայքարը կշարունակվի առնվազն մինչև երեքշաբթի:
Նշվում է նաև, որ մոտ 15 մայրուղի փակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում