Նավթի համաշխարհային գներն աճել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,84%-ով՝ կազմելով 51,88 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 1,12%-ով՝ հասնելով բարելի համար 57,81 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում