Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը բուժվում է, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ռիա նովոստիին այս մասին հայտնել են Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցից:
«Այո, նա մեզ մոտ է: Նրա ջերմությունը նորմալ է, վիճակը միջին ծանրության»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Նաև հայտնել է, որ դերասանը հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 10-ին, նրա վիճակը քիչ-թե շատ կայուն է:
Դերասանի կնոջ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Մազուրը դիմել է դատախազություն ստուգելու 57-րդ քաղաքային հիվանդանոցի աշխատակիցների գործողությունների օրինականությունը: Նրա խոսքով, Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, տեղյակ չէ ամուսնու առողջական վիճակի մասին: Դերասանը հիվանդանոց է տեղափոխվել առանց որևէ փաստաթղթի և խնդրել է իր առողջական վիճակի մասին չհայտնել որևէ մեկին, այդ թվում նաև կնոջը: Մազուրը պարզաբանել է, որ միևնույն ժամանակ հիվանդանոցի պաշտոնական տեղեկատուն նման լուրեր է հաղորդում:
Հարակից հրապարակումներ`
- ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին
- Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է