Կարևոր է, որ ժնևյան հանդիպումն ունենա համապատասխան ելք. քաղաքագետ
«Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այսօր հանդիպում են Ժնևում, արդեն իսկ դրական է։ Բայց ավելի կարևոր է, որ այդ հանդիպումը միայն հանդիպում չլինի, այլ ունենան համապատասխան ելք։ Խնդիր այն է, թե որքանով հնարավոր կլինի հետամուտ լինել օրակարգային խնդիրների լուծմանը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նրա խոսքով, եթե կա հանդիպում, ապա կա նաև քննարկման նյութ, որի շուրջ կարելի է բովանդակային լուծումների հանգել։
«Այլ հարց է, որ Ադրբեջանին կրկին պետք է հետ վերադարձնել իրականություն։ Իսկ իրականություն վերադարձնելու համար անհրաժեշտ է նշել այն մեխանիզմները, որոնք պետք են շփման գծում իրավիճակը կայունացնելու համար։ Բացի այդ, պետք է շեշտել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու առումով Ադրբեջանը չպետք է շփոթի ներքին հռետորաբանությունը և արտաքին հայտարարությունները։ Կողմերը պետք է պայմանավորվեն սկզբունքների շուրջ։ Հայկական կողմն ունի իր օրակարգը և հասկանում ենք, որ անհրաժեշտ է այս օրակարգով առաջնորդվել»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ժնևում մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Հանդիպմանը ներկա են երկու երկրների արտգործնախարարները: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպումից հետո նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
- Մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան