Մոգերինի. ԵՄ-ն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարց չի քննարկում
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարց չի քննարկի։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Մենք նման հարց չենք քննարկել և չենք քննարկում»,- ասել է նա։
Մոգերինին նաև նշել է, որ կայցելի ԱՄՆ՝ քննարկելու Իրանի հետ հարաբերությունների և միջուկային գործարքի հարցերը։
«Հենց այդ առիթով նոյեմբերի սկզբին կլինեմ Վաշինգտոնում, կլինեn նաև այլ բանակցություններ, որոնք հաճախ և պարբերաբար վարում եմ»,- հավելել է դիվանագետը։