Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ժնևում այսօր կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հանդիպում են ունեցել Շվեյցարիայում, Ժնև քաղաքում: Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը նույնպես մասնակցել են հանդիպմանը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեփան Վիսկոնտի, Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) հովանու ներքո: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ևս մասնակցել է գագաթաժողովին:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել՝ շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար դադարից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կանցկացնեն նախարարների հետ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ Նախագահի խոսնակ. Բանակցություններն ավարտվեցին
- Այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը
- Նախատեսվում է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը
- Մեկնարկել են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև բանակցությունները
- ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը նոր տեղեկություններ է հաղորդում
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին