Կոյուղաջրով ոռոգումը գերբացասական ազդեցություն է թողնում պտուղ-բանջարեղենի անվտանգության վրա. Պիպոյան
«Մասիսի դեպքն ընդամենը մեկ բացահայում է, մեր հանրապետությում ոչ առաջին դեպքն է, ոչ էլ սահմանափակվելու է սրանով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղացիները կոտրել են կոյուղաջրերի հեռացման համակարգի խողովակները, ավազի պարկերով ծածկել դիմացը, որպեսզի ջուրը նստվածքներից առանձնանա, բարձրանա, և այդ ջրով իրականացրել գյուղատնտեսական դաշտերի և այգիների ոռոգում, ինչը կրկնակի է ազդել մթնոլորտի և շրջակա միջավայրի աղտոտվածության վրա:
Պիպոյանի խոսքով, պետք է խոսել ավելի ֆունդամենտալ խնդիրների մասին:
«Մենք ապրում ենք մի հանրապետությունում, որտեղ իրավագիտակացությունը, սննդի մշակույթը, այդ թվում գյուղատնտեսական մշակույթը, գտնվում է այնպիսի մակարդակի, որ մարդիկ կարող են իրենց թույլ տալ չվերամշակված կոյուղաջրերն օգտագործել ոռոգման նպատակով: Սա խոսում է երկու հանգամանքի մասին. առաջին՝ ապրում ենք մի երկրում, որտեղ պարենային համակարգը, սննդի մատակարարման շղթան խոցելի է, այսինքն՝ մարդիկ կարող են իրենց թույլ տալ նմանատիպ հանցագործություններ գործել, երկրորդ, որն ավելի վտանգավոր խնդիր է՝ ունենք այսպիսի ցածր մակարդակ: Սա հղի է, որ վաղը կարող են կրկնվել նմանատիպ երևույթները»,- ասաց նա:
Դ. Պիպոյանն ընդգծեց, որ կոյուղաջրով կամ արտաթորանքով ոռոգումը գերբացասական ազդեցություն է թողնում պտուղ-բանջարեղենի անվտանգության վրա, հղի է բազմաթիվ կենսաբանական վտանգներով:
Նաև նշեց, որ այսօր ամբողջ աշխարհն անցնում է համապարփակ սննդի ռիսկի գնահատման մոդելի, ամբողջ աշխարհը գնում է գիտահեն սննդի անվտանգության ուղղությամբ. «Բոլորդ շատ լավ հասկանում եք, որ պետական կառավարման ոլորտում չինովնիկը չի կարող լուծել սննդամթերքի անվտանգության հարցերը, որովհետև մտեցումը պետք է լինի գիտական, գիտահեն»:
Կենտրոնի ղեկավարն ասաց, որ սննդամթերքի անվտանգությունը և սննդամթերքի անվտանգության ռիսկերը 21-րդ դարում չեն կարող անջատ դիտարկել, որովհետև այն կապված է և շրջակա միջավայրի պաշտպանության և մարդու առողջության հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մասիս քաղաքում վարչական վարույթ է իրականացնում
- «Երկիր Ծիրանի»-ն իրազեկում է Մասիսում տիրող էկոլոգիական իրավիճակի մասին
- Փոխնախարար. Նորագավիթում վատ հոտի պատճառը ջրանցքն է
- Մասիսում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ԱԻՆ
- Մասիսի գարշահոտության մասին «Երկիր Ծիրանի»-ն հարցեր է ուղղում նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան