Կրասնոդարում վթարի հետևանքով հայազգի վարորդ է մահացել
Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
«ՎԱԶ 2106» ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Ն. Ղուլյանը տեղում մահացել է, իսկ տուժածներ՝ 1986 թ. ծնված Ա. Օզմանյանը, 1997 թ. ծնված Դ. Իբոյանը, 2016 թ. ծնված Ա. Իբոյանը, 1951 թ. ծնված Ա. Բագատովը, 1989 թ. ծնված Գ. Կուչերյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ տեղափոխվել են Կրիմսկ քաղաքի կենտրոնական շրջանային հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Վարորդի դին տեղափոխվել է Կրիմսկի դիահերձարան: