
ԱԳՆ խոսնակ. Մամեդովը բաց թողեց իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը
«Բաքվեցի ժամկետնանց չինովնիկը նորից բաց թողեց լռելու և այդպիսով իր սահմանափակ լինելը չցուցադրելու հնարավորությունը»: Թվիթերյան իր միկրոբլոգում այսպես է արձագանքել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը:
Վերջինս Թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր, որ ՀՀ նախագահը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և հայտարարությամբ է հանդես եկել:
Бакинский номенклатурщик с просроченным сроком годности вновь упустил возможность промолчать и не выставлять напоказ всю свою ограниченность. pic.twitter.com/ixGBbg5QUP
— Tigran Balayan (@tbalayan) October 17, 2017