Ստամբուլի փողոցներից մեկը կկրի հռչակավոր հայ լուսանկարչի անունը
Ստամբուլի քաղաքապետարանը ընդունել է Բեյօղլու թաղամասում գտնվող Թոսբաղա փողոցը ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով վերանվանելու առաջարկը: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը:
Աղբյուրը հայտնում է, որ չնայած նրան, որ սովորաբար քաղաքապետարանը մերժում է փողոցները վերանվանելու առաջարկները, այս անգամ հավանություն է տվել 89-ամյա լուսանկարչի անունով փողոց ունենալու առաջարկին:
Արա Գյուլերը երկար տարիներ ապրել է վերոնշյալ փողոցում, ներկայումս էլ այստեղ է գտնվում լուսանկարչի արվեստանոցը:
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիա-Գերմանիա կինոփառատոնի Պատվո մրցանակը հանձնվել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին
- Արա Գյուլերը կանի թուրք-գերմանական ֆիլմերի կինոփառատոնի բացումը
- Թուրքիայում կբացվի պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը
- Թուրքական մեջլիսի հայ պատգամավորի հոդվածը Արա Գյուլերի մասին
- Արա Գյուլերի մասին ֆիլմը` Վաշինգտոնի կինոփառատոնում
- Արա Գյուլերն ու Էրդողանը` հայտնի ծաղրանկարչի թիրախում
- Արա Գյուլերը լուսանկարել է Էրդողանին և նրա թոռներին
- Հայաստանում Արա Գյուլերի թանգարան բացելու համար այս պահին շենք չկա. փոխնախարար
- Արա Գյուլերին չի գոհացրել թուրքական պրոիշխանական ընկերության առաջարկած պայմանները. Թուրքական մամուլի արձագանքը
- Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական պրոիշխանական ընկերությանն իր արխիվը հանձելու պայմանագիրը
- Արա Գյուլերի ողջ արխիվն անցել է թուրքական պրոիշխանական «Doğuş» հոլդինգին
- Անթալիայում բացվել է Պիկասոյի և Արա Գյուլերի ցուցահանդեսը
- «Երեք մատի կոմբինացիա». Արա Գյուլերի պատասխանը` Թվիթերում
- «Ակադեմիա» պատկերասրահում ցուցադրվում են «Ստամբուլի լուսանկարիչ» Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան