Հայ ընտանիքում ընդունված չի եղել, որ ծնողը կամ զավակը գնա, գործ տա մյուսի դեմ. Միքայել Մելքումյան
ՀՀ ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Կառավարությանը կոչ է անում քաղաքական կամք դրսևորել և տարբեր հարթակներում շարունակել քննարկումներն ընտանեկան բռնության դեմ օրենքի նոր նախագծի վերաբերյալ: Պատգամավորն այս մասին հայտարարեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների շրջանակում:
«Ցանկացած բռնություն՝ լինի դա Հայաստանում, թե այլուր, պետք է դատապարտենք. չի կարող լինել բռնություն, որի համար կարող ենք ասել, որ այո տվյալ պահի համար դա ճիշտ է: Ոչ, այդպիսի բան չկա: Բոլոր կարծիքներն, իհարկե, պետք է հարգել, սակայն որտեղից է գալիս օրենքի դեմ կարծիք ունենալն ու հայտնելը. նրանից, որ օրենքի կենսունակությունը հարցականի տակ է...և ոչ միայն այս օրենքի, այլև շատ ու շատ այլ օրենքների»,-նշեց նա:
Պատգամավորի դիտարկմամբ՝ սա բավականին զգայուն օրենք է, որովհետև այն բոլորին է վերաբերում:
«Հայ իրականության մեջ ընտանիքը միակ բջիջն է, որտեղ ընդունված չի եղել, որ ծնողը կամ զավակը գնա, գործ տա մյուսի նկատմամբ: Այսինքն՝ մենք շատ ճիշտ հոգեբանական գնահատականներ պետք տանք սրան, բայց այն, որ բոլորը դեմ են բռնությանը, փաստ է, իսկ օրենքի դեմ լինելը գալիս է նրանից, որ վստահություն չկա, թե ինչպես է իրականացվելու դրա վարչարարությունը:
Օրենքը կենսունակ է այն դեպքում, եթե դրա պրակտիկ իրականացման, վարչարարություն անելու օբյեկտիվ և պրակտիկ պայմաններ կան»,-ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ հավելելով, որ նախևառաջ պետք է ունենալ վերջին տարիներին գրանցված ընտանեկան բռնության դեպքերի ճշգրիտ վիճակագրությունը, իմանալ՝ արդյոք նվազել են, թե աճել և ինչ գործոններ են ազդեցություն ունեցել:
Հարակից հրապարակումներ`
- Երեխային և կնոջն ուղղված սադիզմը պետք է կանխարգելել. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
- 2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան
- Շաքարային դիաբետով երեխային պաղպաղակ արգելելն արդյո՞ք տնտեսական բռնություն է. հարց արդարադատության փոխնախարարին
- Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան