Շերը միացել է Մերիլ Սթրիփին «Mamma mia!» մյուզիքլի շարունակությունում
Ամերիկահայ հայտնի փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը (Շերիլին Սարգիսյան) միացել է «Mamma mia!» մյուզիքլի շարունակության վրա աշխատող նկարահանող խմբին: Նյուզռու.քոմ-ը գրում է, որ սա կլինի 71-ամյա դերասանուհու և երգչուհու համար առաջին դերը վերջին յոթ տարում:
The New York Daily News-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Շերը Թվիթերում ակնարկել էր նոր նախագծի մասին՝ տեղադրելով ABBA-ի տեքստերը:
Շերն ու «Mamma mia»-ի աստղ Մերիլ Սթրիփն արդեն խաղացել են միասին 1983 թ. Մայք Նիկոլսի «Սիլկվուդ» ֆիլմում: Երկու դերասանուհին էլ արժանացել են «Օսկար» մրցանակի:
«Mamma Mia: Here We Go Again» մյուզիքլի նկարահանումները սկսվել են սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում, Խորվաթիայում: ABBA-ից Բենի Անդերսոնն ու Բյորն Ուլվեուսը հանդես են գալիս որպես պրոդյուսեր: Ֆիլմի պրեմիերան, որը նկարահանում է Օլ Փարկերը, նախատեսված է 2018 թ. հունիսի 20-ին:
«Մամա Միա» (Mamma Mia!) մյուզիքլը նկարահանել է ռեժիսոր Ֆիլլիդա Լոյդը 2008 թվականին։ Գլխավոր դերերում խաղում են Մերիլ Սթրիփը, Փիրս Բրոսնան, Քոլին Ֆերտը, Ստելլան Սկարսգորդը և Ամանդա Սեյֆրիդը։ «Mamma mia!» ֆիլմը, որում հնչում է շվեդական քառյակի 19 երգ, քննադատների շրջանում հիացմունքի չէր արժանացել, բայց ֆիլմի վրա 52 միլիոն դոլար ծախսելով՝ այն վարձույթում հավաքել էր ավելի քան 600 միլիոն: Ֆիլմն արժանացել է երկու «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն մյուզիքլ» և «Կնոջ լավագույն դեր» անվանակարգերում, Փիրս Բրոսնային բերել էր «Ոսկե ազնվամորի» մրցանակ: