Հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է փնտրենք. Ստեփան Մարգարյանը
Նախօրեին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բոլոր դեպքերում լավ է, որ տեղի ունեցավ: «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Ստեփան Մարգարյանը:
Նա վստահ է, որ հանդիպմանը քննարկվել է անվտանգության հարց, որոշակի ինչ-որ պայմանավորվածություններ գուցե ձեռք են բերվել, որի մասին չի հայտարարվում:
«Ես կարծում եմ, որ այս հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է մենք փնտրենք: Բանակցություններում մեր տեսակետը պարզ է, Ադրբեջանինը պարզ է, լուծման ուղիները, կարծում եմ, պետք է արդեն որոշակի այլ տեղերում փնտրել»,- հավելեց Ս. Մարգարյանը:
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամի խոսքով, Ադրբեջանին ձեռք է տալիս ստատուս-քվոն ինչ-որ ձևով փոխվի, Հայաստանին առայժմ դա ձեռք չի տալիս, ամբողջ քննարկումները գնում են դրա շուրջ:
«Ալիևի կողմից Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները չկատարելը, վստահ եմ, նորից ուղղված է սրան: Եթե մոնիտորինգային գործընթաց սկսվի, այդ դեպքում, ըստ Ադրբեջանի, շարունավում է պահպանվել ստատուս քվոն ի օգուտ Հայաստանի: Նրանց տեսակետից հետևյալն է՝ արագ լուծում տանք, կամ մենք չեն համաձայնվի որևէ մոնիտորինգի, որևէ ստատուս քվոյի պահպանման»,- ասաց Ս. Մարգարյանը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ հարցում հասնել խաղաղ կարգավորման
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին