Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագծի վերաբերյալ լսումների ժամանակ ԱԺ «Ծառուկյան » խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց՝ որն է Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը, այն պարագայում, երբ վարչապետին կից կան 20-ից ավելի խորհուրդներ, սակայն դրանք չեն գործում:
«Այս տենդենցով ուզում եք մեզ լավատեսությո՞ւն հաղորդել։ Ընտանիքում տեղի ունեցող բռնությունների պատճառները սոցիալական են, իսկ եթե այդ խորհուրդների բիզնես, սոցիալական թեմաներով նիստերը տեղի են ունեցել 5-6 տարի առաջ, ինչի՞ մասին է խոսքը»,-հարց հնչեցրեց պատգամավորը:
Վիգեն Քոչարյանն անհամաձայնություն հայտնեց հնչած կարծիքին՝ նշելով, որ տարբեր խորհուրդները կարևոր օղակ են գործադիր իշխանության ու հանրության երկխոսության համար:
Վահեն Էնֆիաջյանն ի պատասխան նկատեց, թե այսօր թիվ մեկ խնդիրը պետք է լինի հայ ընտանիքներում տնտեսական, սոցիալական վիճակի բարելավման ամրապնդումը, դրա նկատմամբ ուղղված քայլերը:
«Կառավարության հիմական նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների ընտանիքների նաև սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, և կարծում եմ՝ կառավարության գործող ծրագիրը դրան է միտված»,-եզրափակեց Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
- Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
- Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան