Ինչո՞ւ Ադրբեջանը չի կարողանում կենսունակ լուծում առաջարկել ԼՂ հակամարտության վերաբերյալ
Հոդվածագիր Դավիթ Դավթյանը «Ինչո՞ւ Ադրբեջանը չի կարողանում կենսունակ լուծում առաջարկել ԼՂ հակամարտության վերաբերյալ» վերնագրով հոդվածում նշում է այն հիմնավորումները, որոնց պատճառով Ադրբեջանը չի կարողանում ԼՂ հակամարտության հարցում կենսունակ լուծումներ առաջարկել։ Դավթյանի հոդվածը տպագրվել է ամերիկյան «Modern diplomacy» պարբերականում։
«Նման փակուղում Բաքուն հայտնվել է, քանի որ կարծում է, որ ժամանակը կստիպի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայերին տնտեսական ճգնաժամում հայտնվել ու Հայաստանին կստիպի հակամարտությունը կարգավորել ի շահ Ադրբեջանի։
Բաքուն ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը միացվի Ադրբեջանին, իսկ Լեռնային Ղարաբաղը ցանկանում է, որ նրա անկախությունը ճանաչվի։
Եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ինքնավարություն ձեռք բերեն, վստահաբար էթնիկ մնացած խմբերը, որոնք գտնվում են Ադրբեջանի իրավասության ներքո, օրինակ լեզգիները և թալիշցիները, կպահանջեն աշխարհաքաղաքական ինքնավարություն և նման իրադարձությունը Ադրբեջանի շահերից չի բխում։
Ադրբեջանի ներսում հայերենը կդառնա պաշտոնական լեզու։ Լեռնային Ղարաբաղն իր խոսքը կունենա Բաքվի արտաքին քաղաքականության և որոշումներ կայացնելու հարցում։ Իսկ սա Ադրբեջանի շահերից չի բխում։
Ի հավելում այս ամենի, եթե Ադրբեջանը պահանջում է ներքին տեղահանված անձանց վերադարձ, ապա հայերը կվերադառնան Բաքու, ադրբեջանցիներին փոխարեն նրանք կհաստատվեն իրենց նախկին բնակավայրերում և Լեռնային Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիները կվերադառնան ավերված տներ։ Իսկ սա Ադրբեջանի շահերից չի բխում։
Հայատյացությունը Ադրբեջանում հասել է մի մակարդակի, որ ազգերի միջև հակամարտությունները Ադրբեջանով մեկ կշարունակվեն, որը անհնար կլինի տարիներ շարունակ վերահսկել»,-գրել է վերջինս։
Հոդվածագիրը խորհուրդ է տալիս Ադրբեջանին անմիջապես դադարեցնել հայերի դեմ կոպիտ, խտրական հռետորաբանությունը և ճանաչել ԼՂ կարգավիճակը իր իրավասության սահմաններից դուրս:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին