2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք. Նելլի Դուրյան
2017թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 602 դեպք, որից 142-ով քրգործ է հարուցվել: Գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչներին բռնության ենթարկելու 1791 դեպք, անչափահասների նկատմամբ` բռնութան 146 դեպք, որից սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ հանցագործությունները 52-ն են:
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ նման վիճակագրական նման տվյալներ ներկայացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նելլի Դուրյանի խոսքով՝ շուրջ 20 տարի աշխատելով ընտանիքների, երեխաների հետ` ինքը պետք է փաստի` հայ ընտանիքներում բռնության դեպքերը բավական շատ են, ուստի՝ պետք է արվի ամեն ինչ, զոհերին, ինչպես նաև բռնություն կիրառած մարդկանց օգնելու նպատակով։
«Կարծում եմ, որ այս օրենքը դրան է միտված: Տարեկան 500-600 երեխա, կին բռնության է ենթարկում։ Սա համարել քիչ, այդքան էլ տեղին չէ», - ասաց Նելլի Դուրյանը՝ ավելացնելով, որ բռնության դեմ օրենքը կարող է օգնել, ոչ թե խանգարել:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու նպատակը ո՞րն է. Վահե Էնֆիաջյան
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
- Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
- Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան