ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ հարցում հասնել խաղաղ կարգավորման
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ կայացած հանդիպումը, կոչ է արել նրանց հասնել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
ՄԱԿ-ի պաշտոնական էջում հրապարակված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ ասված է.
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խրախուսում է բանակցային գործընթացի ակտիվացման ու շփման գծում լարվածության թուլացման վերաբերյալ նախագահների ձեռք բերած համաձայնությունը»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատել է, որ ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է արել կողմերին գագաթաժողովի կողմից ընձեռված հնարավորության հիման վրա, բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնել:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը ստիպված էր մեկնել Ժնև և բանակցություններ վարել Հայաստանի նախագահի հետ. «Առավոտ»
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Այս պահին ընթանում է Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին