Ալիևի հայտարարությունները՝ հռետորական կամ դիվանագիտական բլեֆ. Արման Նավասարդյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հռետորական կամ դիվանագիտական բլեֆ է որակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունները, թե Հայաստանը գնում է բանակցությունների առանց նախապայմանների:
«Նա շատ լավ գիտի, որ առանց նախապայմանի և առանց պայմանի բանակցություն չի լինում: Եթե այդ մասին նույնիսկ չի հայտարավում, բա էլ ինչ է՝ նստում են այնտեղ, սուրճ են խմո՞ւմ: Անպայման կան պայմաններ, նախապայմաններ, կոնֆլիկտային իրադրություն, կոշտ մոտեցում»,- «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով քննարկմանն ասաց Արման Նավասարդյանը:
Նա ընդգծեց, որ իր համար ամենակարևորն այն է, որ Հայաստանի նախագահը երեկ կրկին անգամ հայտարարել է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Ընդհանուր, չեմ կարծում, որ հարաբերություններում ճեղքում լինի, բայց բոլոր դեպքերում սա շատ ավելի լավ է, քան թե բանակցություն չունենալը: Եթե մի կյանք էլ փրկվի դրանից, դա արդեն լավ է»,- ասաց Ա. Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է փնտրենք. Ստեփան Մարգարյանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ հարցում հասնել խաղաղ կարգավորման
- Իրական առաջընթացի համար ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը. Արցախի ԱԳՆ
- Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել. Թևան Պողոսյան
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին