Շաքարային դիաբետով երեխային պաղպաղակ արգելելն արդյո՞ք տնտեսական բռնություն է. հարց արդարադատության փոխնախարարին
ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման » օրենքի վերաբերյալ խորհրդարանային լսումների ժամանակ լրագրողներից մեկը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանիչ հետաքրքվեց՝ արդյո՞ք օրենքի նախագծի համաձայն՝ ֆիզիկական բռնություն է համարվում դիտավորությամբ ֆիզիկական ցավ պատճառելը:
«Մեկ ապտակ, թեկուզ մեկ կամ տարվա ընթացքում 5 կամ 10 ապտակ, դա դիտավորությամբ ցավ պատճառե՞լ է, թե՞ ոչ: Դուք ներկայացնում եք, որ ապտակը ֆիզիկական բռնություն չի համարվում, բայց ես պնդում եմ, որ համարվում է, ու դա կարող է չարաշահվել ոստիկանության կողմից։ Բացի այդ, ո՞վ է որոշելու, թե հոգեբանական բռնությունն ուժեղ է, թե ոչ »,-հարց հնչեցրեց նա:
Փոխնախարարը հորդորեց օրենքում դավադրություններ չփնտրել:
«Այն օրենքները, որոնցում դավադրություններ կան, դժվար թե քննարկվեն հանրային քննարկումների միջոցով, երբ օրենքը հրապարկված է, այսքան հարցադրումներ են արվում, դա կթողնեմ Ձեր խղճին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է օրենքի կետերին, ապա Քոչարյանի կարծիքով, պետք է տարբերություն դրվի վերոնշյալ դրվագների ու ֆիզիկական բռնության միջև:
«Մասնագետները քրեական օրենսգրքով պարզում են՝ ունենք աֆեկտի վիճակում տեղի ունեցող հանցագործություննե՞ր, թե ոչ»,-ասաց Քոչարյանը:
Արթուր Հովհաննիսյանը նաև հարց ուղղեց՝ եթե, օրինակ, ինքն իր շաքարային դիաբետով երեխային արգելի պաղպաղակ ուտել, արդյո՞ք դա տնտեսական բռնություն է:
«Հիմա պաղպաղակ չուտելը կամ երեխային սահմանափակելը, այդ ի՞նչ երևակայության կամ մտածելակերպի պարագայում պետք է բերի տնտեսական բռնության: Գրված է անհրաժեշտ սնունդ, անհրաժեշտ սնո՞ւնդ է պաղպաղակը, թե՞ ոչ»,-հարցրեց Վիգեն Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
- Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
- Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում