Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը:
Նախորդ նիստին Ա. Ղուկասյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել՝ մասնավորապես նշելով. «Հարգելի դատարան, գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խոչընդոտի գործի քննությանը, չեմ խուսափի վարույթն իրականացնող մարմնից, չեմ կատարի Քրեական դատավարության օրենսգրքի 135 –րդ հոդվածով նախատեսված որևէ գործողություն: Վստահեցնում եմ, որ գրավի կիրառմամբ ինձ ազատ արձակելու դեպքում չեմ խախտի գրավի պայմանները: Միջնորդում եմ որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց իմ նկատմամբ կիրառել գրավ՝ 1,5 միլիոն դրամի կամ դատարանի կողմից ողջամիտ համարվող այլ գումարի չափով»։
Այսօրվա նիստում դատարանը հայտարարեց, որ միջնորդությունը մերժում է: Նշենք, որ մեղադրող դատախազն առարկել է միջնորդությունը՝ գտնելով, որ այն անհիմն է:
Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը միջնորդեց իր նկատմամբ կիրառել գրավ
- Մեղադրանքը չեմ ընդունում. Ա.Ղուկասյան
- Եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ. Անդրիաս Ղուկասյան
- Անդրիաս Ղուկասյանի քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
- Հայտարարություն. Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները շինծու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան