Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա. իրանագետ
«Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ենթակայությամբ գործող ԶԼՄ-ները, որոնց ներկայացուցիչներն այս օրերին ակտիվ լուսաբանում են Իրաքի Քրդստանում տեղի ունեցող զարգացումները, տեղեկացնում են, որ Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ամենայն հավանականությամբ հրաժարական կտա՝ ինքնավարության ղեկավարումը հանձնելով վարչապետ Նեչիրվան Բարզանիին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Իրանագետը մանրամասնում է. «Նախատեսվում է, որ Բարզանին Քիրքուքի շուրջ տեղի ունեցած գործողությունների առնչությամբ այսօր հանդես կգա հայտարարությամբ:
Դատելով Մասուդ Բարզանիի նկատմամբ Իրանի ցուցաբերած վերաբերմունքից՝ վերջինս խախտել է իրանցիների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը (խոսքը վերաբերում է ինչպես ԻՊ դեմ պայքարին, այնպես էլ հանրաքվեի անցկացմանը), ինչի համար էլ իրանցիների բնորոշմամբ՝ «Երկրորդ Իսրայելի» ձևավորմանը նպաստող քուրդ գործիչը պատժվեց Քիրքուքի անկմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Անկախության հանրաքվեն ուժեղացրեց բարզանիականների դիրքերը. Վահրամ Պետրոսյան
- Էրդողանը՝ Բարզանիին. «Տեղդ նստիր, փողն ունես, նավթն ունես, հանգիստ մնա էլի»
- Բարզանի. Մենք պատրաստ ենք անկախության դիմաց վճարել
- Բարզանին անգամ արյունահեղության գնով պատրաստ է հանրաքվե անցկացնել. թուրքագետ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին