Գրիպի AH1 ենթատեսակը Հայաստանում դեռևս չի շրջանառում. ԱՆ
Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպվել է գրիպի տարեկան աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի և մարզերի համաճարակաբաններ, վարակաբաններ, առողջության և սոցիալական ապահովության վարչությունների ներկայացուցիչներ:
Առաջին անգամ տարեկան աշխատաժողովին մասնակցել են նաև անասնաբույժներ: Նրանց մասնակցության անհրաժեշտությունը բխել է զոոնոզ գրիպի արդիականությունից, քանի որ ինչպես եվրոպական տարածաշրջանի, այնպես էլ հարավ-ասիական երկրներում ներկայումս այն գերակա խնդիր է։ Այն արձանագրվում է թե՛ թռչունների, թե՛ մարդկանց շրջանում։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՀԿ-ի կանխատեսումներով այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։ Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռևս չի շրջանառում: