Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծը պարտադրված է՝ պղծելու հայ ընտանիքները. Վարդան Բոստանջյան
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը պարտադրված է համապատասխան ուժերի կողմից՝ Հայաստանում ընտանիքները վերացնելու, պղծելու համար: Այսօր ԱԺ-ում նման համոզմունք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Հնարավոր չէ՞ այս ամենը ընտանեկան օրենսգրքով և այլ մոտեցմամբ կարգավորել։ Դուք ստիպված ի՞նչ բստրածին բաներ եք ասում՝ «տնտետսական բռնություն», «հոգեբանական բռնություն», էս ի՞նչ բռնություններ են», - հարց հնչեցրեց պատգամավորը՝դիմելով քննարկմանը ներկա ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին։
Վերջինս նկատեց, որ օրենքի կարևորությունը նոր չէ և գործընթացը դեռ 2014 թվականից է սկսվել, այժմ հասել է իր տրամաբանական հանգրվանին։
«Հեշտ գործ չէ ՀՀ-ին որևէ բան պարտադրելը, և եթե նկատի ունեք մեր միջազգային պարտավարությունները, ապա ՄԱԿ-ի շրջանակներում մենք համապատասխան հանձնարական ու պարտավորություններ ունենք, որոնք ստանձնել ենք կամովին և դրանք պետք է կատարենք», - ասաց Վիգեն Քոչարյանը։
Ի պատասխան Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ 2014 թվականն իրեն չի ապակողմնորոշի.
«Ուրեմն պարտադրանքը 2014 թվականից է եղել», - ասաց նա՝ նշելով, որ մի շարք կարևոր խնդիրներ կան, որոնք թողած` հայկական ընտանիքի հարցերով են որոշել զբաղվել։
Հարակից հրապարակումներ`
- Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
- Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում