Այս էտապում որևէ մեկը հետաքրքրված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ. վերլուծաբան
«Ստատուս քվոյի փոփոխության խնդիր չկա, հակառակը՝ ներկայումս կա ստատուս քվոն պահելու համար նոր որոշակի քաղաքական բանաձևի, քաղաքական ֆորմատի ձևավորման խնդիր, որի միջոցով հնարավոր կլինի պահել այդ իրավիճակը, այդ կայունությունը»,- «Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով քննարկմանն ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
Նա նշեց, որ սահմանին մի քանի ամիս է իրավիճակը հարաբերականորեն կայուն է. «Բուն պատճառն այն է, որ հայկական կողմն էապես ավելացրել է կայունությունը ռազմատեխնիկական միջոցով ապահովելու իր հնարավորությունը»:
«Ապրիլյան պատերազմում մեր հայկական զինուժի դիմադրության և փաստացի հակագրոհի անցնելու շնորհիվ էր, որ ունեցանք Վիեննայի օրակարգ: Այդ օրակարգը պահվելու է հայկական զինուժի կարողության շնորհիվ: Այդ իմաստով տեղի են ունեցել իսկապես շոշափելի փոփոխություններ»,- ասաց քաղաքական մեկնաբանը:
Նրա կարծիքով, առանցքայի խնդիրը լուծվելու է Հայաստանում և Ադրբեջանում ներքին կառավարման արդյունքի շնորհիվ:
«Որտեղ կլինի առավել արդյունավետ կառավարում, այդ կողմն էլ կարող է առավել մեծ արդյունք արձանագրել որևէ բանակցային կամ քաղաքական ֆորմատում»,- հավելեց Հ. Բադալյանը:
Քննարկմանը ներկա «The Armenian Interest» վերլուծական կենտրոնի մեկնաբան Վան Հարությունյանի խոսքով, այս էտապում որևէ մեկը հետաքրքրված չէ ստատուս քվոյի փոփոխությամբ: Նա նշեց, որ 2018-ին Ադրբեջանում, ՌԴ-ում կայանալու են նախագահական ընտրություններ, Հայաստանում ներքաղաքական գործընթացներ, այս վիճակը առաջին հերթին պետք է ղեկավարներին, որպեսզի կենտրոնանան ներքաղաքական հարցերի վրա. «Այս պատճառով կարծում եմ, որ մոտակա ժամանակներում որևէ փոփոխություն չի լինի ղարաբաղյան հիմնախնդրում»:
Շփման գծում հարաբերական անդորրը վերլուծաբանը նույնպես կապում է սրա հետ, ինչպես նաև հայկական զինուժի գործողությունների:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևի հայտարարությունները՝ հռետորական կամ դիվանագիտական բլեֆ. Արման Նավասարդյան
- Հարցի լուծումն այլ կոնտեքստում պետք է փնտրենք. Ստեփան Մարգարյանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ԼՂ հարցում հասնել խաղաղ կարգավորման
- Իրական առաջընթացի համար ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը. Արցախի ԱԳՆ
- Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ժամանակ շահել. Թևան Պողոսյան
- Սերժ Սարգսյան. Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
- Սարգսյան-Ալիև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան