Թևան Պողոսյան. ԵՄ-ն չի պահանջում փակել Ատոմակայանը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբերի ստորագրվելիք համաձայնագրի տեքստին, մասնավորապես այն հարցին, որ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին որոշակի ձևակերպումներ կան:
Թևան Պողոսյանը նշել է, որ համաձայնագրով ԵՄ-ն չի ասում, թե դեմ է, որ Հայաստանն ունենա ատոմային էներգետիկա: «ԵՄ-ն դեմ չի Հայաստանում ատոմային էներգետիկայի կայանների գոյությանը: ԵՄ-ն նախընտրում է, որ հին տեխնոլոգիան, որն օգտագործվում է Մեծամորում, ապագայում փակվի, որովհետև կարող է վտանգ լինել, բայց տեղ է թողում բանակցելու, որ Հայաստանը կարող է այդ քայլին գնալ, երբ էներգետիկ անվտանգությունն ապահովված լինի: Ասում են նաև, որ ապագայում պատրաստ են երկխոսել այս հարցի շուրջ, իսկ երկխոսելը գալիս է մեր ունակություններից»,-թերթի հետ զրույցում ասել է Պողոսյանը:
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ գործող ատոմակայանը էժան էներգիա է արտադրում, իսկ նոր կայան լինելու դեպքում կարող է էներգիայի գնի թանկացում լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին