Մարալիկում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանի հացի արտադրությունը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գործող արտադրամասը լավաշ և մատնաքաշ է մատակարարում տեղի իրացման կետերին:
ՍԱՊԾ-ից հայտնում են, որ ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել էր, որ արտադրամասում խախտվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները. արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, արտադրամասն ապահովված չի եղել հոսող տաք ջրով:
Անհատ ձեռնարկատեր Գայանե Ալվանդյանին հանձնարարվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակը համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգին: Տրվել է ժամկետ:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիում կասեցվել է հացի 2 արտադրամասի գործունեություն
- Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը
- Հայաստանում հացի արտադրությունը շարունակում է նվազել
- Պիպոյան. Հացի շուկայում գործողությունները հակառակ ուղղությամբ են իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան