Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ստորագրվելու դեպքում քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգա դրա հաջողությունները. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրն իր ժամանակին կստորագրվի։
«Փաստաթղթի բոլոր դրույթները դեռ շատ վաղուց քննարկվել են բոլոր շահագրգիռ կողմերի կողմից, որոնք իրենց նախկին սխալները, կարծում եմ, ուղղել են։ Դրույթները համաձայնեցված են և իսկապես չկան այնպիսիք, որոնք հակասում են ԵԱՏՄ անդամ Հայաստանին։ Լուրջ խնդիրներ չեն, լինի, եթե լինեն էլ, կլինեն տեխնիկական բնույթի և լուծվող»,- այս մասին ասօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Վիգեն Հակոբյանը։
Իսկ թե ինչպես կանդրադառնա Հայաստանի քաղաքացիների կյանքի վրա համաձայնագիրը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Որևէ կերպ չի անդրադառնա, կանդրադառնա միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ն չդառնա տնտեսապես զարգացած ու ինքնուրույն միավոր։ Ոչ ոք չի գալու այստեղ ինչ-որ բան արտադրի ու մեր փոխարեն արտահանի։ Ցանկացած միություն մենք պետք է դիտարկենք որպես հնարավորություն՝ սեփական երկրի արտադրանքը այս կամ այն ձևով այդ միությունների շուկաներում վաճառելու։ Այսօր մենք անգամ ԵԱՏՄ շուկան չենք կարողանում քիչ թե շատ լուրջ օգտագործել, քանի որ բավականին քիչ արտադարտեսակներ ունենք, որպեսզի կարողանանք արտահանել»։
Նրա խոսքով՝ գուցե պայմանագրի ստորագրումից հետո փոքր-ինչ դյուրին դառնա Եվրոպա տուրիզմի նպատակով մեկնելը, բայց գլոբալ առումով առայժմ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգա դրա հաջողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը. Նատալյա Վուտովա
- Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի. «Ժամանակ»
- Ակնհայտ է՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին չի ստորագրվելու. վերլուծաբան
- ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ - ԵՄ համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան