Ապտակը բռնության դրսևորում չԷ. Վիգեն Քոչարյան
ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին » օրենքի վերաբերյալ հանրային լսումների ժամանակ Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին խնդրեցին մեկնաբանել` կա՞ չափանիշ, թե ինչպես ընկալել` ո՞րն է տնտեսական և ո՞րը հոգեբանական բռնության դրսևում:
Վերջինս ի պատասխան նկատեց, թե իրենց համոզմամբ բավական որոշակիության աստիճան գոյություն ունի:
Վիգեն Քոչարյանը շեշտեց, որ դաստիարակչական ներազդեցությունները, այդ թվում ապտակը, չեն կարող դիտարկվել որպես բռնության դրսևորում:
«Հոգեբանական բռնության դրսևումները բոլորն էլ առաձին-առաձին իրավակարգավորման շրջանակներում հստակեցված են, որոշ մարդիկ ասում են, թե երեխային ապտակելը ևս կարող է դիտարկվել հոգեբանական բռնություն, բայց դրանք մեր իրավական շրջանակներում մեկնաբանված և լուծված են: Օրինակ սպառնալիքի առումով ունենք քրեական օրենսդրության մեջ կարգավորումներ: Երբ խոսում ենք օրենսդրական կարգավորումներից, կիրառման ու մեկնաբանման մասին, չպետք է ելնել ինչ-ինչ անհեթերությունների կանխավարկածից»,-ասաց նա:
Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն իր հերթին Վիգեն Քոչարյանին հիշեցրեց՝ Հայաստանում գործում է «Աստծո զավակներ» կրոնական կազմակերպությունը, որի հիմքում դրված է ինցեստի հասկացությունը: Նա հետաքրքրվեց՝ կոնկրետ դեպքում ինչպե՞ս է կիրառվելու«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը:
Փոխնախարարը նշեց, որ բանախոսը ճիշտ կանի իր հարցադրումներն ուղղի քննարկմանը ներկա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: «Եթե ունեք նման հանցագործությունների մասին փաստեր, դիմեք նրան… Ուրիշ բան ավելացնելու չունեմ»,- ասաց Քոչարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտանեկան բռնության մեջ ենթադրաբար մեղադրվողը կարող է բողոքարկել որոշումը. ՀՀ արդարադատության փոխնախարար
- Անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների 47 տոկոսի փորձերը տեղի են ունենում ընտանիքում. Վիգեն Քոչարյան