Weinstein-ը սեռական ոտնձգությունների սկանդալից հետո բնակցում է կինոընկերությունը վաճառելու շուրջ
Weinstein Company կինոընկերությունը հաստատել է, որ ընկերության հիմնադիրներից մեկի՝ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մասնակցությամբ սեռական ոտնձգությունների սկանդալից հետո բանակցություններ է վարում այն վաճառելու շուրջ:
Գազետա.ռու-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ ընկերության հայտարարության համաձայն, Colony Capital-ի հետ մտել է բանակցությունների մեջ ակտիվների «ամբողջական կամ զգալի մասի պոտենցիալ վաճառքի» համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընկերության տնօրենների խորհուրդը բանակցություններ է սկսել պոտենցիալ գնորդի հետ այն բանից հետո, երբ Վայնշտեյնին մեղադրել են մի շարք սեռական ոտնձգությունների և բռնաբարությունների մեջ: