Պատժամիջոցների շրջանակում ոչնչացված սնունդով կարելի է միլիոնավար սոված մարդկանց կերակրել
Վիճակագրության համաձայն, աշխարհում 815 միլիոն մարդ սոված է: Մինչև հինգ տարեկան 155 մլն երեխա թերաճ է, 52 մլնը տառապում է ջրի բացակայությունից: Այս թվերն բնութագրում են առաջին հերթին Ասիայի ու Աֆրիկայի աղքատ երկրները: Սակայն բարեկեցիկ երկրների բնակիչներն էլ իրենց խնդիրներն ունեն: ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները լրջորեն ահազանգում են սակավարյունության այդ հիվանդությամբ տառապում է 613 մլն կին, և ճարպակալման տարածվածության մասին, որով տառապում է աշխարհի չափահաս բնակչության 13 տոկոսը:
Հիմա երկրագունդը կանգնած է աղքատության ավելացման առաջ, անցած տարվա ընթացքում սոված բնակչության թիվն ավելացել է 38 մլն-ով: Դա պայմանավորված է զինված հակամարտություններով ու կլիմայի փոփոխությամբ:
Գլոբալ շուկայում առկա իրավիճակը գնալով բարդանում է գների՝ անընդհատ աճի հետևանքով: ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով, ամսական այն ավելացել է 0.8 տոկոսով, իսկ տարեկան՝ 4.3 տոկոսով: Փորձագետները թանկացումը պայմանավորում են կարագի ու կաթնամթերքի գների կտրուկ բարձրացմամբ:
«Մոսկովսկիյ կոմսոմելեց»-ը գրում է, որ այս պայմաններում փորձագետները խստորեն քննադատում են Ռուսաստանին, որն արդեմն երեք տարի սննդամթերքի նկատմամբ էմբարգո է կիրառում: Նրանք համարում են, որ արգելքի հետևանքով մրցակցություն չի լինում, ինչը հանգեցնում է ոչ միայն գների բարձրացմանը, այլև սննդամթերքի որակազրկմանը: Բացի այդ, 2015-ից ի վեր վերահսոկղական մարմինները 11 հազար տոննա սննդամթերք են ոչնչացրել, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելված էր: Ընդ որում, բուլդոզերները ոչնչացրել են այնպիսի ուտելիք, որը ոչ կեղծ էր, ոչ փչացած: Նրա մեղքն ընդամենը արտադրող երկիրն է եղել:
Ըստ աղբյուրի, ոչնչացրած սնունդը կարող էր լուծել սոված մարդկանց մի մասի խնդիրը: Հաշվի առնելով, որ մարդն օրական օգտագործում է 2-2.5 կգ սնունդ, այն լիովին կբականացնի 5-6 մլն սոված մարդու կշտացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- «Պետություն-բիզնես-գյուղ համագործակցության շնորհիվ պարենային անվտանգության կապահովվի». քննարկում
- ՄԱԿ. Աշխարհում մինչև հինգ տարեկան չորրորդ երեխան տառապում է թերսնուցմամբ
- ԱՎԾ. Պարենային ապրանքների գնաճ է գրանցվել
- Ռուսաստանը ոչնչացրել է Թուրքիայից ներկրված լոլիկը
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ