Արյունաբանական կենտրոնին Կարեն Վարդանյանի նվիրած սարքավորումը կյանքեր կփրկի
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ախշտորոշումն ավելի արդյունավետ է դառնալու նոր սարքի օգնությամբ:
76 միլիոն դրամ արժողությամբ սարքն արյունաբանական կենտրոնին է նվիրել «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ, բարերար Կարեն Վարդանյանը:
Ընկերությունից մանրամասնում են, որ Հայաստանում բացառիկ այս սարքը կհայտնաբերի մոլեկուլային գենետիկական շեղումները, կբացահայտի մուտացված գենն ու բուժումը նպատակային կդարձնի, կհստակեցնի, թե արդյոք անհրաժեշտ է փոխպատվաստում:
Նաև կճշտի հիվանդի ու դոնորի համատեղելիությունը: Մինչև օրս այս խնդիրը բազմաթիվ հիվանդների արտասահման էր տանում:
Մանրամասները՝ տեսանյութում: