ԵԱՀԿ. Խաղաղության նախապատրաստվելու համար ջանքերի կենտրոնացում է անհրաժեշտ
ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 16-ին Ժնևում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ուրախ ենք տեսնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու, բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր իրականացնելու վերաբերյալ նոր ազդակներ և նախագահների հանձնառություն»,-նշված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության մամուլի խոսնակի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ում նախագահությունը հույս ունի, որ այս նորացված ներգրավածությունը կազդի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերի վրա։
«Խաղաղության նախապատրաստվելու համար ջանքերի կենտրոնացում է անհրաժեշտ»,-նշված է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի կողմից կարգավորվող հակամարտության հարցով իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի միջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը պատրաստակամություն են հայտնել հետագայում նույնպես աջակցություն ցուցաբերել բոլորի կողմերի խաղաղության ջանքերին։