ԵԽ զեկույց. Ինչպիսին է կանանց ներգրավվածությունը Հայաստանում որոշումներ կայացնելու գործընթացում
Եվրոպական երկրները դեռևս պայքարում են՝ հաստատելու գենդերային հավասարակշռություն հանրային կյանքի որոշումների կայացման գործում, այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի հրապարակած զեկույցում:
Զեկույցն ուսումնասիրել է իրավիճակը ԵԽ անդամ 46 երկրներում: ԵԽ սահմանած 40 տոկոսանոց հավասարակշռությանը հասել են միայն 2 երկրում՝ Ֆինլանդիայում ու Շվեդիայում: Եվրոպայում հանրային կյանքին կանանց մասնակցության միջինը կազմում է 25.6 տոկոս:
Եվրոպայում երկրների ղեկավար պաշտոնում կանանց միջին տոկոսային ներկայացվածությունը կազմում է 17 տոկոս, Գերագույն դատարաններում՝ 33 տոկոս: Կին դեսպանների միջին ներկայացվածությունը 13 տոկոս է:
Հայաստանի խորհրդարանում կանանց ներկայացվածությունը 9.9 տոկոս է, ինչը ցածր է Եվրոպական 25.6 տոկոսից: Խորհրդարանական հանձնաժողովները տոկոսային հարաբերությամբ կանայք ղեկավարում են 16.7 տոկոսով: Հայաստանում ավագ և կրտսեր նախարարներից միայն 12.5 տոկոսն են կանայք, որի եվրոպական միջինը կազմում է 22.4 տոկոս: Քաղաքապետի պաշտոնում կանայք ներկայացված են 1.9 տոկոսով:
Հայաստանում կանանց ներկայությունը բարձր է կուսակցությունների ղեկավար պաշտոններում՝ մոտ 40 տոկոս, որի եվրոպական միջինը 14.8 տոկոս է:
Դեսպանների պաշտոնում Հայաստանը ներկայացվում է կանանց 10 տոկոսով. Եվրոպական միջինը 13 տոկոս է: Այս թիվը 2005թ.-ից ի վեր աճել է 7.1 տոկոսով: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը ներկայացված է 37.5 տոկոս կանանցով, որը բարձր է եվրոպական միջինից՝ 35.7:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում