Ժիրինովսկին առաջարկում է ամանորյա արձակուրդներ չտրամադրել ռուսներին
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկում է ռուսներին ամանորյա արձակուրդ չտրամադրել, հանգստյան այդ օրերը բաժանել տարվա մեջ: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Ժիրինովսկին իր առաջարկությունը հիմնավորում է այսպես, որպեսզի ռուսները ալկոհոլը չչարաշահեն:
«Վիճակագրությունը փաստում է, որ հունվարի 1-10-ը ալկոհոլային խմիչքի չարաշահման հետևանքով վաղաժամ 20 հազար մարդ է մահանում: Ինչո՞ւ ենք նման բան անում, ո՞վ է անում: Պետդուման: Դուք սահմանեք հանգստյան օրեր, թող մարդիկ իրենք որոշեն, երբ հանգստանան»,-ասել է նա:
Նա նշել է, որ միայն երեք ընդհանուր տոն կա՝ մայիսի 9-ը, հունվարի 1-ը և հունիսի 12-ը: