Վետերանների աշխարհի չեմպիոնին շուքով դիմավորել են «Զվարնթոց»-ում
Վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը հերթական անգամ նվաճած վանաձորցի Ժորա Հովհաննիսյանին օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լոռեցիներ:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունում 62 կգ քաշային կարգում Ժորա Հովհաննիսյանը դարձել էր չեմպիոն:
Հայ վետերան ըմբիշը եզրափակչում շանս չէր տվել ամերիկացի Հեջ Նելսոնին՝ հաղթելով 9:1 հաշվով:
Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով առավելության էր հասել ճապոնացի Սիսումու Հաշիուրայի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ էր ռուս Գենադի Մերեդովից՝ 14:3: Եզրափակչի ուղեգրի համար Հովհաննիսյանը հաղթել էր ռուս Վիկտոր Չերկաշինին՝ 8:2:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ նվաճել է վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
Լուսանկարները՝ Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան էջից: