Կատալոնական ճգնաժամն Իսպանիայի համար կարող է արժենալ 12 մլրդ Ֆունտ ստերլինգ
Կատալոնիայի ճգնաժամը կարող է բացասական ազդեցություն ունենալ Իսպանիայի տնտեսության համար ու հաջորդ տարում հանգեցնել ՀՆԱ-ի 12 մլրդ Ֆունտ ստերլինգի կորուստի: Նման տվյալներ է հրապարակել ֆիսկալ պատասխանատվության անկախ մարմինը:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ՀՆԱ-ի նվազումը կարող է կազմել 0.4-1.2 տոկոս, կախված այն բանից, թե ինչքան երկար կշարունակվի կոնֆլիկտը: Նշվում է, որ Կատալոնիան ապահովում էր Իսպանիայի ՀՆԱ-ի 20 տոկոսը, ըստ այդմ այն մեծ ազդեցություն է ունենալու ողջ Թագավորության վրա:
Ավելի վաղ արված կանխատեսումների համաձայն, երկրի տնտեսական աճը հաջորդ տարում նախատեսվում էր 2.7 տոկոս: Սակայն հոկտեմբերի 1-ին հանրաքվեի արդյունքներով Կատալոնիան դուրս է գալու Թագավորության կազմից: Պաշտոնական Մադրիդը մինչև հոկտեմբերի 19-ը ժամանակ է տվել, որպեսզի Կատալոնիայն վերջնական պատասխան տա՝ հռչակելու է անկախություն, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան չի պատրաստվում ճանաչել Կատալոնիայի անկախությունը
- «Բարսելոնան» մտադիր է Իսպանիայի և Կատալոնիայի հակամարտության միջև միջնորդ դառնալ
- Կատալոնիայի ղեկավարի գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են
- Կատալոնացիները Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույց են կազմակերպել