2017թ-ին կիրականացվի մոտ 493 մլն դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ. Կարայան
2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ-ի դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է՝ համապատասխանաբար 36.6 և 26.3%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նրա խոսքերով՝ մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագրվել է 200-ից ավելի քննարկման ենթակա ներդրումային ծրագրեր, որոնցից մոտ 110-ը՝ մարզերում: Շուրջ 40 ծրագրեր, որոնք օտարերկրյա ներդրում են պահանջում, թարգմանվել և ներկայացվել են արտերկրներում:
Ըստ Սուրեն Կարայանի՝ ՀՀ վարչա¬պետի մոտ քննարկվել են 108 ծրագրեր և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից 14 ներդրումային ծրագրերի համար հաստատվել է 385 մլն դրամ և տրամադրվել 377 մլն դրամի ֆինանսավորում:
Միաժամանակ նախարարության կողմից ներկայացվել են մոտ 70 ներդրումային ծրագրեր, որոնք ներկայումս իրականաց¬ման տարբեր փուլերում են: Ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կիրականացվի մոտ 493 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ: «Այս տարվա ութ ամիսների արդյունքներով իրականացվել է շուրջ 250 միլիոն դոլարի ներդրում, դրանից շուրջ 70 միլիոն դոլարը՝ Երևանում, ստեղծվել են 3200 նոր աշխատատեղեր, այդ թվում շուրջ 800-ը՝ Երևանում»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից. Կարայանի կանխատեսումները
- 2017-ին Հայաստանում ՀՆԱ–ի մեջ արտահանման բաժինը կարող է հասնել 37-38 տոկոսի. Սուրեն Կարայան
- Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունն ամբողջովին արդարացվել է. Սուրեն Կարայան