Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը
Հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։
Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա