Փաստաբան. Հայրապետյանին փաստացի սպանել են
Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի փաստաբան Դավիդ Խեչանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը:
«Նրա մահվան փաստով գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է փաստաբանը:
Դ. Խեչանը հիշեցրել է, որ Հայրապետյանը մեղադրվում էր Բաշնեֆթի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու համար:
«Եվ ես, և հարազատները հակված են, որ գործը մինչև վերջ ընթանա»,-ասել է փաստաբանը:
Նա նշել է, որ Հայրապետյանը, հայկական ավանդույթի համաձայն, կհուղարկավորվի մահից երեք օր անց: Մահացածի մարմինը կհանձնվի հարազատներին:
«Փաստացի նրան սպանել են»,-ասել է փաստաբանը, Հայրապետյանին կալանավորելու և անազատության մեջ պահելու որոշումը համարելով անօրինական:
Դ. Խեչանը նշել է, որ Լևոն Հայրապետյանը որևէ հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչել:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Արցախի նախագահ
- Մահացել է Լևոն Հայրապետյանը
- Լևոն Հայրապետյանին տեղափոխել են «սադիստական» պայմաններով բանտ. Ահազանգ
- ՄԻՊ-ը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լևոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
- Լևոն Հայրապետյանի դատավճիռը ճանաչվել է օրինական
- Լևոն Հայրապետյանը դատարանում վատացել է
- Լևոն Հայրապետյանի վիճակը բանտում կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը. «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն
- ԼՂՀ ԱԺ-ի խմբակցությունների հայտարարությունը՝ Լևոն Հայրապետյանի դատավճիռի վերաբերյալ
- Նախաձեռնությունը Լավրովին հիշեցնում է Լևոն Հայրապետյանի անցյալը
- Շառլ Ազնավուրը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով
- Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ
- Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Լավրովի հետ Լևոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ
- Երթի մասնակիցները պահանջում են՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին»