Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Բրյուսել քաղաքում այցելել է Ֆլամանդական խորհրդարան, հանդիպել պատգամավորների հետ և ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ ձևավորել այս խումբը, նշելով, որ այն՝ որպես Ֆլանդրիայի ու Արցախի միջև անկեղծ բարեկամության խորհրդանիշ, հավաստում է երկկողմ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությունն ու նվիրվածությունը համընդհանուր արժեքներին:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայիս Բելգիայի տարածքում Ֆլանդրիան հայկական սփյուռքի ամենահին օջախն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ յուրօրինակ կամուրջ է հանդիսանում արևմուտքի ու արևելքի, պատմական հայրենիքի և գեղեցիկ այս երկրի միջև, հավելելով, որ հարաբերությունների նման հարուստ պատմությունը, բնական է, պետք է իր դրական ազդեցությունն ունենա ներկա ժամանակահատվածի վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում