Մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից. Կարայանի կանխատեսումները
«Տնտեսական զարգացման առումով ոչ միայն ես եմ լավատես, այլ նաև միջազգային կառույցները, մասնավորապես՝ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայան՝ հավելելով, որ այդ լավատեսության մասին խոսում են նաև հունվար-օգոստոսին արձանագրված ցուցանիշները:
Նախարարը վստահեցրեց, որ այդ տենդենցները պահպանվելու են:
Հարցին, թե հնարավո՞ր է 2040 թվականի Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի՝ հաշվի առնելով այն, որ երեկ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը հայտարարել է, որ ՄԱԿ-ի հաշվարկներով՝ 2035 թվականին բնակչությունը կլինի 2,5-2,6 մլն-ի սահմաններում, Սուրեն Կարայանն ասաց, որ տնտեսության զարգացման առումով միտումները խոսում են հակառակի մասին։
«Տնտեսության ակտիվացումը՝ հատկապես մշակվող արդյունաբերության, ծառայությունների ոլորտի, առևտրի ոլորտի, նպաստելու է, որ բնակչության կենսամակարդակը միանշանակ աճի: Դուք տեսնում եք, որ ՀՆԱ-ի աճի տեմպերը տպավորիչ են, ինչը նպաստելու է բնակչության թվի աճին, արդյունքում, ավելի շատ մեր հայրենակիցները կվերադառնան Հայաստան, քան կհեռանան երկրից»,- ասաց Սուրեն Կարայանը:
Հարակից հրապարակումներ`
- Լավագույն սցենարի պարագայում Հայաստանում բնակչությունը 2035 թ-ին կարող է կազմել 3,2 մլն մարդ. Գարիկ Հայրապետյան
- Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ. Կարեն Կարապետյան՝ բնակչությունը 4 մլն հասցնելու մասին