Շուտով հանրությանը կներկայացվի «Փրկության քարտեզ» ֆիլմը
Հոկտեմբերի 21-ին Երևանում էկրան կբարձրանա «Փրկության քարտեզ» ֆիլմը: Այն նկարահանվել է 2014-2015 թվականներին:
Ֆիլմը Հայոց ցեղասպանության ակնատեսների՝ եվրոպացի 5 միսիոներ կանանց ճակատագրական պատմությունների մասին է, որոնք հայտնվելով «արյան և արցունքների երկրում» միայնակ կարողացան փրկել հազարավոր հայ երեխաների ու կանանց: Ֆիլմը նկարահանվել է 9 երկրում՝ Շվեդիա, Նորվեգիա, Գերմանիա, էստոնիա, Լիբանան, Թուրքիա, Սիրիա, Հայաստան 45 դերակատարների մասնակցությամբ: Ցուցադրումները կայացել են 14 երկրում 31 քաղաքներում:
Ֆիլմի պրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, ֆիլմը հիմնված է միայն իրական փաստերի վրա, որոնք ֆիլմը ստեղծողներին տրամադրել են տարբեր պետությունների ու կազմակերպությունների արխիվները:
«Ֆիլմը նաև երախտագիտության տուրք է թե այդ կանանց, թե մեր ժողովրդի այլ երախտավորներին: Լիամետրաժ է, 8-9 րոպե տևողությամբ, օտար հանդիսատեսի համար ընկալելի ֆիլմ է»,-ասաց նա:
Սարիբեկյանի խոսքով, ֆիլմն իրենց սկսած երախտագիտության շարքի առաջին ծրագիրն է:
«Դե մեր երածտագիտությունն էլ լինելու այլ երկրների: Մենք ապացուցելու խնդիր չունենք, սակայններկայացնելու տեղեկացնելու կարիք կա»,-ասաց Սարիբեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում