Վարույթ սկսելու համար կասկածներ և հիմքեր են անհրաժեշտ. Հրայր Թովմասյանը՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստղծելու մասին
Ինքնին ասել, որ Գեղամյան-Փաշինյան հայտնի միջադեպի ընթացքում խախտում է եղել, եկեք էթիկայի հանձնաժողով ստեղծենք, ճիշտ չէ։ Վարույթ սկսելու համար կասկածներ և հիմքեր են անհրաժեշտ։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։
«Ինչու հիմքերը կցված չեն որոշման նախագծին։ Դրանք չկա՞ն, կան բայց չե՞ն կցվել։ Ինչո՞վ է սա պայմանավորված »,- հարցն ուղղեց Թովմասյանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին։
Վերջինս պատասխանեց, որ հանձնաժողով ստեղծելու որոշման մասին նախագծում միջադեպ շարադրելու նախադեպ չի եղել։
«Թողել ենք, որպեսզի այդ դեպքի փաստական մանրամասները հանձնաժողովը բացահայտի»,- ասաց նա։
Հրայր Թովմասյանն իր հերթին նկատեց՝ «Ելքը» առնվազն իր բանավոր կերպով պետք է հանձնաժողովի անդամներին ներկայացնի միջադեպի մանրամասները, այլապես էթիկայի հանձնաժողով ստեղծելու գրավոր հիմնավորման մեջ համապատասխան ձևակերպումներ չկան։
«Մենք նշել ենք, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա։ Մենք չենք մանրամասնել՝ դա թողնելով հանձնաժողովին։ Բայց միջադեպի մասին հայտարարել ենք ԱԺ նիստերի դահլիճում, ճեպազրույցի ժամանակ։ Միջադեպի ապացույց և փաստ է նաև միջադեպի՝ հանրային լինելու հանգամանքը»,- ասաց պատգամավորը։
Հրայր Թովմասյանն ի պատասխան նկատեց, որ վիճաբանության և ծեծի երևույթներն անցանկալի են, փոխադարձ հարգանքը և հանդուրժողականությունն Աժ-ում պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինեն։ Հանրապետական գործիչը հավաստիացրեց, որ մեծամասնությունից ոչ ոք չի պատրաստվում թաքցնել դեպքը, ասել նման միջադեպ չի եղել։
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ, նկատի ունենալով ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանին, նշեց, որ պետք է պահանել անմեղության կանխավարկածը։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ն առաջարկել է հանձնաժողով ստեղծել՝ քննելու Գեղամյանի «խուլիգանական» վարքը. «Ժամանակ»
- Արա Բաբլոյանը խոսել է և Փաշինյանի, և Գեղամյանի հետ
- Գեղամյանին, որպես անհեռանկար մի մարդու, բրդել են առաջին գիծ. Նիկոլ Փաշինյան
- Ահելի և մի ջահելի պատմություն էր. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյան-Գեղամյան վեճի մասին
- Գեղամյանը պատրաստ է ներողություն խնդրել Փաշինյանից. «Ժամանակ»
- ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան