«Քարավան 1915» ֆիլմը թուրք դերասանուհին խաղաղության ուղերձ է համարում
Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» Ֆիլմի գլխավոր դերասանուհին Այշե Աքընը խոսել է ֆիլմի մասին, անդրադարձել կինովարձույթից հանվելու պատճառներին։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Աքընը հայտնել է, որ «Քարավան 1915» ֆիլմը խաղաղության ուղերձ է։ Ըստ նրա՝ թուրքական ֆիլմը ոչ թե կաղապարելու, այլ աջակցության կարիք ունի։
Դերասանուհին պատմել է, որ ֆիլմում ինքը մարմնավորում է հայուհու, իսկ ֆիլմը սիրո պատմությունը է իր հերոսուհու և թուրք ձիապանի միջև, որը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել սիրելիից։ Աքընը նշել է, որ Թուրքիայի փոխարեն անչափ կտխրի, եթե ֆիլմն օտարների կողմից ընդունվի։
Ըստ Աքընի՝ ֆիլմի նկատմամբ վերաբերմունքի, խոչընդոտների, գրաքննության հիմնական պատճառն այն է, որ ֆիլմի յուրաքանչյուր կադրը մի ուղերձ է պարունակում։
Ֆիլմը մեծ էկրան բարձրանալուց կարճ ժամանակ անց ռեժիսոր և սցենարիստ Իսմայիլ Գյունեշի որոշմամբ հանվել էր կինովարձույթից։
Ռեժիսորը նշել էր, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:
Ֆիլմի ռեժիսորի նկարագրություններից պարզ է դառնում, որ այնտեղ գերակշռում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը։ Ռեժիսորի կողմից Հայոց ցեղասպանությունը ներկայացվում է որպես տեղահանություն, որի համար պետությունը 256 միլիոն քուրուշ է ծախսել։
Հարակից հրապարակումներ`
- Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից
- Հոկտեմբերին Թուրքիայում էկրան կաբրաձրանա «Քարավան 1915» ֆիլմը
- Հայ դուդուկահարը կապահովի թուրք ռեժիսորի «Քարավան 1915» ֆիլմի երաժշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում