ԵՄ խորհրդի շենքը մեկ շաբաթում երկրորդ անգամ է տարհանվել
Բրյուսելում ԵՄ խորհրդի շենքը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են տարհանել: Գազետա.ռու-ն, հղում անելով Politico-ին, գրում է, որ տարհանումը տեղի է ունեցել ԵՄ բրյուսելյան գագաթաժողովից մեկ օր առաջ:
Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ տարհանումը պայմանավորված է շենքի խոհանոցներից մեկում «տեխնիկական միջադեպով», որը տեղի է ունեցել չնայած ստուգումների և կանխարգելիչ միջոցառումների:
Հոկտեմբերի 10-ին Բրյուսելի ԵՄ խորհրդի շենքը տարհանվել էր պայթյունի սպառնալիքի պատճառով: Հոկտեմբերի 13-ին հայտարարվել էր, որ ԵՄ խորհրդի շենքից տարհանել են աշխատակիցների, ովքեր իրենց վատ են զգալ, պատճառը եղել է խոհանոցում օդափոխության համակարգի անսարքության հետևանքով առաջացած ծուխը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում