Տնտեսություն 15:15 18/10/2017 Հայաստան

2017-ին Հայաստանում ՀՆԱ–ի մեջ արտահանման բաժինը կարող է հասնել 37-38 տոկոսի. Սուրեն Կարայան

Արտահանումը շարունակում է լինել տնտեսական աճի հիմնական շարժիչը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ  տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը` հավելելով, որ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21.7%, ապրանքերի ու ծառայությունների արտահանման աճն էլ գերազանցել է 20 տոկոսը:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով  246.3 մլն դոլարով:  Դեպի ԱՊՀ երկրներ էլ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով:

«Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ այս տարվա արդյունքներով ՀՆԱ-ի մեջ ապրանքների ու ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը կկարողանանք հասցնել 37-38 տոկոսի: Սա էլ իր հերթին հիմք է տալիս մտածելու, որ առաջիկայում կարողանանք ապահովել այն ցուցանիշը, որ կառավարության ծրագրում է ամրագրված՝ ապրանքների և ծառայությունների արտահանման կշիռը ՀՆԱ-ում հասցնել 40-45 տոկոսի»,- նշեց Սուրեն Կարայանը:

Անդրադառնալով արտահանման խրախուսմանն ուղղված աշխատանքներից՝ նախարարն ասաց, որ թիրախավորել են այն շուկաները, որոնց հետ Հայաստանն ունի արտոնյալ առևտրի ռեժիմներ: «Դրանք ԵԱՏՄ և ԵՄ շուկաներն են:   Արտահանման ծավալները վկայում են այն մասին, որ այդ ուղղություններով  կատարված աշխատանքները եղել են արդյունավետ:

Արդյունքում, այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է 34.2 տոկոսով, իսկ ԵՄ երկրներ՝ 32.6 տոկոսով»,- ասաց Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ քայլեր են ձեռնարկել այդ շուկաներում  հայկական արտադրանքի լայն ներկայացվածության համար, ինչպես նաև՝ հայկական արտադրանքի մուտքի դյուրացման ուղղությամբ՝ փորձելով վերացնել առաջացող հնարավոր խոչընդոտները:

Նախարարի խոսքերով՝ ԵԱՏՄ շուկաներ արտահանման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով ՌԴ Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ ԿԱ ՊԵԿ և ՀՀ ՏԶՆՆ պաշտոնյաների մասնակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ: Արդյունքում՝ հատկապես ձմռան և գարնան ամիսներին այդ գործում առաջացած խոչընդոտների հաղթահարման համար ապահովվել է օպերատիվ արագ արձագանք։

Արտերկրում, մասնավորապես` ԵԱՏՄ երկրներում, լոգիստիկ ենթակառուցվածքներ ունեցող և ՀՀ-ում առկա լոգիստիկ կազմակերպությունների հետ տարվել են նաև աշխատանքներ՝ պետություն-մասնավոր գործընկերությամբ արտահանող/լոգիստիկ ընկերությունների շուրջ փոքր ու միջին կազմակերպությունների համախմբման ուղղությամբ: «Համագործակցության այդպիսի ձևաչափը պետք է նպաստի մեկ բրենդի ներքո արտասահմանյան առևտրային ցանցերին հայաստանյան արտադրանքի կանոնավոր մատակարարումներին՝ կոնյակ, չիր, պանիր, ձկնային արտադրանք և այլն»,- ասաց նա:

Սուրեն Կարայանը նշեց նաև, որ մի շարք երկրների պետական մարմինների հետ՝ Իրան, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների, աշխատանքներ են տարվել արտահանման և ներկրման համատեղ ընկերություն հիմնելու ուղղությամբ։ Առանձին դեպքերում առկա են նախնական պայմանավորվածություններ։

Խոսելով արտաքին շուկաների հասանելիության ընդլայնման մասին, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հայտնեց, որ ավարտին է մոտենում «ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին» համաձայնագրի շուրջ բանակցային փուլը: Իրանական շուկա հայկական ապրանքների արտահանման նպատակով 40 ապրանքներ ներառվել են համաձայնագրի բանակցությունների գործընթացում, որոնց գծով նախատեսվում է մաքսատուրքի իջեցում, ինչպես նաև՝ ոչ սակագնային կարգավորումների պարզեցում:

Սուրեն Կարայանը նշեց նաև, որ Հայաստանն աննախադեպ տեմպերով արտահանում է կատարում Իրան: Ըստ նրա՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին  Հայաստանից Իրան արտահանման աճը կազմել է 11,2 տոկոս:

Բացի այդ, ավարտվել են Չինաստան-ԵԱՏՄ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները և ձեռք են բերվել սկզբունքային համաձայնություններ փոխադարձ առևտրի բնագավառում ոչ տարիֆային կարգավորումների դյուրացման վերաբերյալ։ Փաստաթղթի ստորագրումը, ըստ Սուրեն Կարայանի,  կխթանի ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի երկկողմ առևտուրը ու կնպաստի հայկական արտադրանքի արտահանման ավելացմանը դեպի Չինաստան։

Նախարարը նաև հայտնեց, որ քննարկումներ են ընթանում պետություն-մասնավոր գործընկերությամբ  հայ-իրանական համատեղ արտահանող ընկերություն ստեղծելու ուղղությամբ։ Նշված ընկերության ստեղծումը կնպաստի դեպի իրանական շուկաներ հայկական ապրանքների արտահանման ծավալների զգալի աճին։  

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա, ըստ Սուրեն Կարայանի, ԵԱՏՄ շրջանակներում քննարկվել և բանակցային տարբեր փուլերում են գտնվում մի շարք երկրների հետ (Սերբիա, Իսրայել, Հնդկաստան, Եգիպտոս, Սինգապուր) ազատ առևտրի մասին համաձայնագրերի նախագծեր։

Նշվեց նաև, որ 2018թ․հունվարի 1-ից Հայաստանը կմիանա Եվրամիության ինքնահայտարարագրման REX համակարգին, որը հնարավորություն կտա ձեռներեցներին՝ յուրաքանչյուր անգամ մինչև 6 հազար եվրո արժողությամբ ապրանքների արտահանումը դեպի ԵՄ երկրներ իրականացնել առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}