Մսի և ձկնամթերքի թանկացման պատճառները ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահը
«Երկու ապրանքաշուկաներում՝ մսի և ձկնամթերքի, ունենք թանկացումներ: Այս երկու ոլորտներում կան հարյուրավոր տնտեսություններ»,- Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը՝ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Խոսելով մսի թանկացման պատճառների մասին, նա նշեց, որ գնի բարձրացումը կազմում է մոտավորապես 10-15 տոկոս:
«Մեր ունեցած տեղեկություններով, գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված է արտահանման ավելացմամբ, այսինքն մեծ պահանջարկը բերել է նրան, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, կարճաժամկետ հատվածում նաև տեղական շուկայում մսի գներն են ավելացել»,- ասաց Ա. Շաբոյանը:
Նրա տեղեկացմամբ, այս տարվա սկզբից ձկնամթերքի գնի բարձրացումը կազմում է մինչև 30 տոկոս:
«Մեր ունեցած տեղեկություններով, սա պայմանավորված է Ռուսաստանում ձկան ներմուծման գծով ընթացակարգերի պարզեցմամբ, հեշտացմամբ: Դրա արդյունքում ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան այս տարվա ընթացքում մեծ չափով ավելացել են և մեծ պահանջարկը առաջ է բերել ներքին շուկայում գների բարձրացում»,- ասաց Ա. Շաբոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերին Հայաստանում բենզինի գները բարձրացել են 20 դրամով. Շաբոյան
- Կարագի գներն այս տարվա ընթացքում բարձրացել են շուրջ 35 տոկոսով. ՏՄՊՊՀ նախագահ
- Եզդիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել
- Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները
- Շուկայի պահանջարկն է գին ձևավորում. գյուղնախարարը՝ մսի թանկացման մասին
- Կինս դեռ չի հասցրել «զեկուցել» թանկացումների մասին. Ալիկ Սարգսյան
- Տավարի մսի թանկացման պատճառը Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է. «Հրապարակ»
- Մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 0.3% գնանկում. ԱՎԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան